▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավագույն լուծումը Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելն է. Ժիրինովսկի

«Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում: Այդ պատճառով լավագույն լուծումն  այն Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելն է, ինչի շնորհիվ ոչ հայերը կնեղսրտեն, իսկ ադրբեջանցիներն էլ ստիպված կլինեն համակերպվել»,-Русская Служба Новостей-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Նրա խոսքերով` ԽՍՀՄ կազմի մեջ նախկինում ընդգրկված բոլոր տարածքներն էլ ցանկության դեպքում կարող են Ռուսաստանի մաս կազմել.

«Բոլորդ էլ կարող եք վերադառնալ Ռուսաստան և բոլորին էլ լավ կլինի: Խոստանում ենք դեմոկրատիա, անվտանգություն,  բարեկեցություն: Մենք  բոլորս 300, 400 500 տարի ապրել ենք միասին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին