▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսագուլյանը կհրապարակի՞ արվամոլ պաշտոնյաների ցուցակը. armlur.am

armlur.am-ը, հիշեցնելով, որ «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանն իր ձեռքի տակ ունի ՀՀ արվամոլ պաշտոնյաների անունների ցուցակը, որն իրեն է հանձնել «Հայ արիներ»-ի ղեկավար Արմեն Ավետիսյանը, գրում է, որ  կայքի հարցին, թե պատրաստվում է արդյոք հրապարակել ցուցակը, Իսագուլյանը պատասխանել է, որ դա էթիկապես ճիշտ քայլ չի լինի իր կողմից:

«Դա ուրիշի փաստաթուղթ է:Արմենն ինձ էր փոխանցել, որ ես էլ փոխանցեմ նախագահին: Ես մտածում եմ, որ իմ կողմից պարկեշտ չի լինի նման բան անելը, որովհետև դա, ըստ էության, փաստաթուղթ է, որը Արմեն Ավետիսյանինն է: Բայց, չնայած այն հանգամանքին, որ դա իմ ձեռքում է, և ես գիտեմ դրա բովանդակությունը, դա ինձ իրավունք չի վերապահում օգտագործել այն»,- ասել է  Իսագուլյանը` հավելելով, որ դա նաև չարաշահում է մարդկանց վստահությունը: Նրա խոսքերով` փաստաթուղթն իրեն է հանձնվել պարզապես նախագահին (այն ժամանակ` Ռոբերտ Քոչարյանին) փոխանցելու համար: Իսագուլյանը հայտնել է նաև, որ այդ թեմայով զրուցել է նախագահի հետ, և ինքն էլ նշել է, որ անձամբ նպատակահարմար չի գտնում հրապարակել, քանի որ, ըստ Իսագուլյանի, դա հաստատված փաստ չէ, իսկ ցանկն ունենալը կարող է մարդկանց մոտ տրամադրվածություն առաջացնել իր նկատմամբ: «Ցանկը շատ տարողունակ է: Նախագահն էլ գտավ, որ, թերևս, ճիշտը չհրապարակելն է»,-ասել է Իսագուլյանը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին