▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազը էժան կտան՝ կգնենք, չեն տա՝ չենք գնի.Վարդան Այվազյան.168.am

168.am-ը գրում է. «Եթե Իրանը մեզ էժան գազ կտա, մենք երկու ձեռքով կողմ ենք Իրանից գազ գնելուն»,-այսօր ասուլիսի ժամանակ իրար հաջորդելով հայտարարել են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու նույն հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով օրերս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը, թե Հայաստանը բանակցություններ է վարելու Իրանի հետ սպառման համար գազ գնելու հարցի շուրջ:

Մ.Մելքումյանը հավաստիացրել է, թե դա դա չի խանգարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքված պայմանագրին: «Կարող ենք գնել, էժան կտան՝ կգնենք, էժան չեն տա՝ չենք գնի»,- հաստատել է Վ.Այվազյանը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին