▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ, ով ցանկացած շահ ստորադաս էր համարում ազգի ու պետության շահերից

Մարտի 25-ին Կոմիտասի անվան պանթեոնում Հայաստանի Հանրապետության տասներորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված հարգանքի տուրք կմատուցվի:

Լրանում է ժողովրդի սերն ու հարգանքը վայելած պետական, հասարակական-քաղաքական գործչի մահվան 7-րդ տարելիցը. Անրանիկ Մարգարյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է  2000-ից 2007 թվականներին: 

Ընկերները նրան «իսկական հայ» էին անվանում: Անդրանիկ Մարգարյանի մասին խոսում էին որպես լավ ընկերոջ, ազգային ու պետական մեծ գործչի, շփվելու մեծ մշակույթ ունեցող մարդու մասին: Մարդ, ով ցանկացած շահ ստորադաս էր համարում ազգի ու պետության շահերից:

Անդրանիկ Մարգարյանը կհիշվի որպես մեր նորագույն պատմության մեջ ազգային դիմագծով, ուրույն ձեռագրով ու ընդգծված անհատականությամբ առանձնացված ակնառու ազգային, պետական, քաղաքական գործիչ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին