▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ կքվեարկի Ղրիմի վերաբերյալ բանաձևի նախագծին

 «Ազատություն» ռադիոկայանի կայքը գրում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով, Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու վաղը՝ մարտի 27-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն:

Ըստ Reuters-ի, Կիևի առաջարկած բանաձևում նշված է, որ մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեն իրավական ուժ չունի, ուստի չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի փոփոխության համար:

Այս տեղեկությունն ուշագրավ է օրերս տեղի ունեցած Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հայտնի հեռախոսազրույցի կոնտեքստում, որի ժամանակ կողմերը «անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Այս հաղորդագրությունից հետո պաշտոնական Կիևը հայտարարեց, որ ետ է կանչել Երևանում իր դեսպանին, մինչև հայկական կողմը չհստակեցնի իր դիրքորոշումը՝ ճանաչո՞ւմ է արդյոք Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին:


Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին