Հումորիստ-դերասան Հովհաննես Ազոյանն, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցերից մեկին, թե «Ինչպես եք հաջողացնում աշխատել Արմենիա հեռուստաընեկրությունում և հակաիշխանական վարք դրսևորել», մասնավորապես ասել է. «Իմ հակաիշխանական մտքերը, խոսքերը,պահվածքը,վարքագիծը բխում է իմ սրտից ու հոգուց, ինձ թվում է իշխանությունները դա շատ լավ հասկանում են, իսկ ես կառուցողական ընդդիմախոս եմ, դա էլ է ծիծաղելի, իհարկե, ասել` կառուցողական ընդդիմախոս, բայց ,ամեն դեպքում, իմ նկրտումներն ազնիվ են և այդ առումով իշխանությունը հանդուրժում է ինձ»:
Մեկ այլ հարցին, թե «արդյոք հեռուստատեսությունում երբևէ կամ որևէ կերպ ասել են, որ ձեր քաղաքական հայացքնրը հրապարակային չհնչեցնել », հակադարձել է. «Այն ժամանակ,երբ ես հնչեցրեցի, արդեն ուշ էր ինձ զգուշացնելը»: