▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև սեպտեմբերի 30-ը վճարումները պետք է պարտադիր կատարվեն. ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյան

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ  մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է և որ  քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները:

«Սահմանադրական Դատարանը չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքում՝ կառավարության և Ազգային ժողովի կողմից»,-նշել է  Սահմանդրական Դարանի  անդամ Ֆելիքս Թոխյանը:

Հիշեցնենք, որ  Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ լրատվամիջոցներին այս առիթով, մասնավորապես, ասել էր. ապա հավելել է.

« Ես հասկանում եմ իհարկե, որ իմ մեկնաբանությունը շատերի դուրը չի գա, բայց այնուամենայնիվ Սահմանադրությանը  հակասող ճանաչված իրավական նորմերը շարունակելու են գործել, անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, ում դուրը ոչ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին