▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռալֆ Յիրիկյանը՞ կնշանակվի վարչապետ

norlur.am-ը, հիշեցնելով, որ տևական ժամանակ է ինչ մամուլը գրում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, ընդդիմադիր քաղաքական ուժերն անգամ պատրաստվում են անվստահություն հայտնել կառավարությանը, գրում է, թե կայքին հայտնի է դարձել, որ ապրիլ-մայիս ամիսներին հանգուցալուծվելու է ՀՀ վարչապետի հարցը: Նշվում է, թե կայքի հավաստի աղբյուրները տեղեկացրել են, որ նոր վարչապետի հարցով համաձայնության են եկել Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, և ազգային համաձայնության կառավարման ղեկավար է նշանակվելու ՎիվաՍելլ ՄՏՍ  ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով  մեծ հարգանք ունի և վստահություն է վայելում հասարակության զգալի մասի կողմից:

ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների համար Ռ. Յիրիկյանը ապաքաղաքական կերպար է, ով կաշկանդված չէ մեծ քաղաքական ուժերի կողմից, ինչն ընդունելի է նաև ռուսական իշխանությունների՝ ի դեմ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին