▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի հրաժարականը կապ չունի ընդդիմադիր քառյակի հայտարարությունների հետ. Էդուարդ Շարմազանով

 

ՀՀԿ  գործադիր մարմնի նիստում, որն այսօր տևել է մի քանի րոպե,  հայտնելով իր հրաժարականի դիմումի մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին` նշելով, որ իր այդ քայլը  կշռադատված որոշում է, ոչ թե զգացմունքային:

Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ ՀՀԿ-ն չի քննարկել  վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածուների հետ կապված  հարցը:

«Օրենքով սահմանված ժամկետում կառաջադրենք մեր թեկնածուին»,- ասել է Էդուարդ Շարմազանովն` ընդգծելով, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը կապ չունի  չորս ընդդիմադիր ուժերի հայտարարությունների ու ծրագրվող շուրջօրյա հանրահավաքների հետ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին