▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոն տալը շախմատային քայլ կարող է լինել.Տիգրան Կարապետյան

«Դա ի սկզբանե սխալ որոշում էր: Մենք ասել էինք, որ բանկիրը չի կարող լինել կառավարող, որովհետև վաշխառու է, առաջնայինն իր շահն է, օգուտը: 6 տարիների ընթացքում կորցրեցինք 500 միլիոնը, որը եկել էր Ռուսաստանից, 500 միլիոնը` Եվրոպայից եկած, որը նույնպես ժողովուրդը չտեսավ, քանի որ նշեցին, որ փրկել են բանկային սիստեմը»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին` ասաց «Ժողովրդական» կուսակցության հիմնադիր-նախագահ Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ փոփոխությունից էլ լավ բան չի սպասում.

«Որովհետև սիստեմը սխալ է ի սկզբանե: Սիստեմը միտված չէ բարի գործեր անել ժողովրդին, աշխատել նրա համար: Ոնց աշխատում էին, այնպես էլ կաշխատեն»:

Ինչ վերաբերում է  շրջանառվող անուններին, Տիգրան Կարապետյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է:

«Ով էլ լինի` ժողովրդին հաճելի չի լինի: Եթե լինի` բնականաբար պաշտոնյաներից մեկն է, չէ՞: Խնդրեմ, նշեք որևէ պաշտոնյա, որ ժողովրդի մասին է մտածում, կամ նրա համար ռեալ բան է անում: Ներկայիս պաշտոնում Հովիկ Աբրահամյանն ավելի վտանգավոր է Սերժ Սարգսյանի համար, քանի որ, եթե որևէ սրություն լինի` ԱԺ նախագահն է փոխարինում նախագահին: Դա շախմատային քայլ կարող է լինել` Հովիկ Աբրահամյանին տալ վարչապետի պաշտոն, որի մասին միշտ երազել է, ձգտել է և դրանով սրությունը կհանվի և ԱԺ նախագահի պաշտոնում կունենա հավատարիմ մարդ: Հովիկ Աբրահամյանը միշտ էլ քողարկված մի քանի խաղ է խաղացել»,-ասաց Տիգրան Կարապետյանը:

Հարցին, թե հիմա որտե՞ղ է տեսնում Տիգրան Սարգսյանին` «Ժողովրդական» կուսակցության նախագահը պատասխանեց.

«Ջհանդամը»:

Իսկ վարչապետի պաշտոնում նա դժարացավ ասել, թե ում է տեսնում:

                                                                             Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին