▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի երեկոյան. Էդուարդ Շարմազանով

 ՀՀԿ-ի Կենտրոնական գրասենյակում ավարտվել է  Հանրապետական կուսակցության  Գերագույն մարմնի դռնփակ նիստը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ 13-րդ վարչապետի անուն ազգանունը կհայտարարվի երկուշաբթի երեկոյան, քանի որ այդ հարցով ՀՀԿ-ում քննարկումները դեռ չեն ավարտվել,  քաղաքական կոնսուլտացիաները նույնպես շարունակվում են: Երկուշաբթի կայանալու է ՀՀԿ Խորհրդի և ԳՄ նիստը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պաշտոնաթող վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես մասնակցել է  ՀՀԿ ԳՄ դռնփակ նիստին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին