▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

13-րդը` Հովիկ Աբրահամյան. Ուշ լինի, նուշ լինի

ՀՀԿ խորհրդի և ԳՄ  այսօրվա  նիստերից հետո վերջապես  պարզ դարձավ  Հայաստանի 13-րդ վարչապետի անունը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտարարեց, որ  ՀՀԿ կուսակցության նախագահը ԳՄ անդամներին ներկայացել է  վարչապետի թեկնածուին, ԳՄ-ն հավանության է  արժանացրել, իսկ անուհետև ՀՀԿ Խորհրդի նիստում քննարկվել է և  միաձայն որոում է կայացրել  ՀՀ վարչապետ առաջադրել  ՀՀԿ փոխնագախագահ Հովիկ Աբրահամյանին:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի թեկնածության մասին վաղուց էր խոսվում և այն նշվում էր իբրև ՀՀ վարչապետի ամենահավանական թեկնածու. ուրբաթ կայացած ՀՀԿ ԳՄ և խորհրդի ննիստը դեռ չավարտված նույնիսկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին Հովիկ Աբրահամյանին` վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին, սակայն այդ  լուրերն անմիջապես կամ հերքվեցին, կամ հանվեցին լրատվամիջոցներից:

Հիշեցնենք, որ  Էդուարդ Շարմազանովը, խախտելով ավանդույթը, լրագրողների հարցերին պատասխանել էր կուսակցության երկու մարմինների նիստերից առաջ։ Չտալով որեւէ անուն՝ նա նշել էր, որ ՀՀ վարչապետը կլինի ժողովրդի սրտով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին