Հովիկ Աբրահամյանի կենսագրությունն եմ կառավարության կայքում նայում ու զգում եմ, որ ինչ որ բան այն չէ: Թերի է: Այդ կենսագրությունից ստացվում էր, որ նա մինչեւ 32 տարեկանը ոչ մի բանով չի զբաղվել:
Իր հին կենսագրություններում միշտ նշված է եղել, որ 1979 թվականից, բանակում ծառայելուց հետո' աշխատել է Մասիսի Արարատյան պոմպակայանում որպես մեքենավար: 1982-90թթ.' Մխչյանի «Ավտովազ» տեխսպասարկման կայանում, որպես փականագործ: Այս հատվածը նրա ներկայիս կենսագրությունից հանել են: Թե ինչի, անհասկանալի է: Ամոթ բան է՞, որ վարչապետը նախկինում մեքենայի յուղ է փոխել, կամ բանվոր է աշխատել: Դրա մեջ ի՞նչ կա:
Հետաքրքիր է, որ ԱԺ պաշտոնական կայքում նրա կենսագրությունը առաջին գումարման խորհրդարաններում մի տեսք ունի, իսկ հետագա խորհրդարաններում' այլ տեսք:
Ու հետո. ինչքան հիշում եմ, ինքը նաեւ դիսերտացիա էր պաշտպանել տնտեսագիտականում: Դրա մասին էլ խոսք չկա կենսագրությունում, որ գիտությունների թեկնածու է: Չնայած, այս մեկը հարյուր տոկոսով վստահ չեմ:
Ամոթ բան է՞, որ վարչապետը նախկինում մեքենայի յուղ է փոխել, կամ բանվոր է աշխատել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet