▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր կառավարությունն արդեն «միս ու արյուն» է հավաքում

Նոր կառավարությունն արդեն ստանում է իր տեսքը ու <<միս ու արյուն>> հավաքում:
Արդեն նշանակված են ՀՀ Արտաքին գործոց և Պաշտպանության նախարարները: Երկուսի դեպքում էլ վերանշանակվեցին համապատասխանաբար Է. Նալբանդյանն ու Ս. Օհանյանը: Այս վերանշանակումների ֆոնին ավելի առարկայական է դառնում հետևյալ պատկերը. ամենայն հավանականությամբ, առանցքային նախարարություններում կլինեն վերանշանակումներ: Կփոխվեն թերևս, ֆինանսատնտեսական բլոկի նախարարները, Մշակույթի նախարարը թերևս և Սփյուռքի նախարարը: Վերջին դեպքերում ամենայն հավանականաությամբ կնշանակվեն այն գործիչները, ովքեր ունեն հեղինակություն նաև Սփյուռքում` հատկապես Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին ընդառաջ` համապատասխան աշխատանքներ տանելու համար, և ոչ թե <<մազապուրծ>> բառը տեղի անտեղի կիրառելու: Դե ֆիննախի, էկոնոմիկայի նախարարի էներգետիկայի նախարարի փոփխությունները այնքանով են վստահ, որ առաջին երկուսի դեպքում կա ժողովրդի անհուն հակակրանքը, չասելու համար ատելությունը կապված նախորդ կաբինետի վարած քաղաքականության ու վերջիններիս` նախորդ վարչապետի հետ ունեցած բարի հարաբերությունների հետ, վարչապետ, որ մեր նորագույն պատմության մեջ, անկախ գովերգողներից կմնա որպես ամենաչսիրվածն ու չընդունվածը, էներգետիկան էլ կփոխվի, որովհետև նախարարի անունը շատ էր շրջանառվում ամենատարբեր մութ առքուվաճառքների գործարքների մեջ ու վերջինիս ներկայությունը կարող է ստվերել վարչապետ Աբրահամյանի կաբինետը: Մնում է, որ երկար սպասված կոալիցիան ցանկալի ֆորմատով կազմավորվի ու երկրի տնտեսական սայլը անդունդից հանելուն ձեռնամուխ լինենք:  












Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին