▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընդդիմադիր» ՕԵԿ-ն ազնիվ չի համարում պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը

«Մենք երկու տարի առաջ պաշտպանել ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը և այս պատճառով ազնիվ չի լինի պահանջենք նրա հրաժարականը»,-ՕԵԿ քաղխորհդրի անդամ Իշխան Խաչատրյանի խոսքով` այսպես են պատասխանելու  ՕԵԿ-ական պատգամավորները, եթե Ազգային Ժողովի առաջիկա քառօրյայում ընդդիմադիր մյուս խմբակցություններից առաջարկ ստանա միանալ ՀՀ նախագահի հրաժարականի պահանջին:

Նշենք, որ հենց առաջիկա քառօրյայում  ՕԵԿ պատգամավորները ԱԺ ամբիոնից  հայտարարելու են ընդդիմություն դառնալու մասին:

Արմնյուզ հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե այդպիսով ՕԵԿ-ը չի՞ դառնում երկրորդ ԲՀԿ` այլընտրանքային քաղաքական ուժ, Իշխան Խաչատրյանը պատասխանել է, որ իր կարծիքով  կուսակցությունները կամ ընդդիմադիր են, կամ իշխանական, սակայն  ընդդիմադիր քաղաքական ուժի նպատակը չպետք է լինի միայն նախագահի հրաժարականը, քանի որ Հայաստանում առկա են  բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմանն էլ լծվելու է ՕԵԿ-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին