a1plus.am-ը գրում է, որ Բաղրամյան 26 ժամանած նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսել է «Դեմ եմ»-ի անդամների պահանջները։
«Դեմ եմ»-ցիները Հովիկ Աբրահամյանից պահանջել են պատասխանել, որ նա կապահովի, որ մարդու կամքին հակառակ գանձումներ չարվեն։
«Փաստի առաջ եք ինձ կանգնեցնում։ Սա փողոցի քննարկման առարկա չէ, գնանք քննարկենք։ Խնդրում եմ ուլտիմատումներով չխոսենք, մենք ձեր թշնամին չենք, ես ձեզ հարգելով եկել եմ այստեղ։ Ուզում եք ինձանից շտապ պատասխան ստանաք՝ դա կոռեկտ չի»,-նշել է վարչապետը։
Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ մինչեւ ապրիլի 28-ը՝ Կենսաթոշակային օրենքի փոփոխությունների քննարկումը ԱԺ-ում, նախագիծը կներկայացվի «Դեմ եմ»-ի անդամներին։
«Ես ձեզ խուսախաբ չեմ անելու»,-ասել է Հովիկ Աբրահամյանը՝ նկատելով, որ նախաձեռնության անդամները շատ խելոք են.«Ես սիրում եմ խելոք մարդկանց հետ գործ անել»։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում