▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանին զայրացրել է ակադեմիկոսի հայտարարությունը.azatutyun.am

azatutyun.am-ը գրում է, որ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զայրացրել է ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի այն հայտարարությունը, թե չի կարելի թույլ տալ, որ Սևանից մեծ ծավալով ջրի բացթողումներ կատարվեն: «Մենք ավելացնում ենք Սևանի հոսքը, որից կօգտագործենք մի 20-30 տոկոս, 70 տոկոսը կուղարկենք Նախիջևան: Ջուրը պահել չենք կարողանում: Եթե գյուղացին փող չունի, ենթադրենք, ջուր չենք տալիս նրան ջրելու, էդ ջուրն ինչ է լինում՝ գնում է Ադրբեջան»,-ասել է Ջրբաշյանը՝ շարունակելով․-«Մենք զրկում ենք, թեկուզ անվճար տալուց, զրկում ենք մեր գյուղացուն ջրից՝ ջուրն ուղարկում ենք Ադրբեջան»:

Սերժ Սարգսյանին ակնհայտորեն դուր չեն եկել Ջրբաշյանի այս խոսքերը:

«Եթե պրոբլեմներ են առաջացել՝ կապված բնակլիմայական պայմանների հետ և այլն, ի՞նչ եք առաջարկում, որպեսզի Արարատյան դաշտավայրը չորանա՞, էս տարի բերք չունենա՞նք, ինչ է թե 100 խորանարդ մետր ջուր չպիտի վերցնենք էն ավելցուկից, որ կուտակել ենք: Դե էդ դեպքում ամեն ինչը փակենք, ընդհանրապես, ոչ հանք օգտագործենք, ոչ ջուր օգտագործենք, ոչինչ չօգտագործենք, ասենք՝ էս ամբողջը պահում ենք, վաղը կարող է պետք գա»,-ասել է նախագահը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին