▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկա ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը. Գագիկ Ծառուկյան

Այսօր տեղի է ունեցել  ԲՀԿ քաղաքական  խորհրդի և խմբակցության համատեղ նիստը: Նիստը քննարկել է օրակարգային մի շարք հարցեր։ ԲՀԿ խմբակցության եւ քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին ներկուսակցական եւ ներքաղաքական օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետը։ Ի թիվս  այլ հարցերի, համատեղ նիստի ընթացքում քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ  ԲՀԿ-ի կողմից որդեգրվող դիրքորոշման հարցը: ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է, որ կուսակցության հերթական համագումարի ժամանակ հնչեցված բոլոր դրույթները ուժի մեջ են և որեւէ  փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու։ ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ ևս արձանագրել է, որ իր արժանապատվության և կուսակցության հեղինակության հաշվին որևէ զիջում և հետքայլ բացառված է: Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ կոչ է արել ակտիվորեն համագործակցել եւ աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ: ԲՀԿ ղեկավարը նաև հնչեցրել է  համոզմունք, որ առաջիկա   համապետական ընտրություններում   հաղթանակը  այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:

 

ԲՀԿ լրատվության  և հասարակայնության հետ կապերի պատասխանատու ,ԱԺ պատգամավոր` Տիգրան Ուրիխանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին