▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի շատ կուտ եմ տվել, քան կերել.Արմեն Աշոտյան

«Այն, որ մեր ժողովորդը սիրում է ՀՀԿ-ին, բոլորս գիտենք: 85 տոկոս, որ քվեարկում  են դպրոցներում, գյուղերում, բուհերում, դա օրինաչափ է: Բայց ԿԳ նախարարն իրավունք չունի 80 տոկոսով Հանրապետական լինել: Ձեր գործը կրթությունն է, ոչ թե Հանրապետական կուսակցության շահերն ու տեսակետները խորհրդարանում, ֆեյսբուքում և ամեն տեղ արտահայտելը»,-նախքան Արմեն Աշոտյանին հարց ուղղելն ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Պատգամավորը  նկատեց նաև, որ նախարարը կարող է իր ռեպլիկին չարձագանքել: «Չեմ կարող չպատասխանեմ. եթե այստեղ չպատասխանեմ, ֆեյսբուքում կգրեմ, ավելի լավ է Ձեր դեմ ասեմ»,-ասաց Աշոտյանը` հավելեով, որ պատգամավորներն են իրեն պարբերաբար հիշեցնում, որ Հանրապետական է և բերված ոչ մի օրենքի ներքո չկա քաղաքականություն:

«Ընդունում եմ՝ կրթության խնդիրներն այդքան էլ հետաքրքիր չեն, որքան քաղաքական հարցերը: Դուք եք ինձ դրդում պարբերաբար հանդես գալ տարբեր քաղաքական մեկնաբանություններով` զուգահեռ իմ կրթագիտանախարարական գործունեությանը: Իսկ, թե ժամը վեցից հետո կամ շաբաթ-կիրակի թե ինչ կանեմ, որպես կուսակացական ու քաղաքացի, դա իմ անձնական գործն է, խնդրում եմ՝ մի սահմանափակեք  իմ սահմանադրական իրավունքը»,-ասաց նախարարը:

Արամ Մանուկյանը նկատեց. «Պատկերացնո՞ւմ եք՝ Պաշտպանության, Առողջապահության կամ Արդարադատության նախարարները ՀՀԿ կամ ՀԱԿ, ՀՅԴ խաղան: 500.000 աշակերտ ունեցող երկրի նախարարը իրավունք չունի կուսակցական գործունեությամբ զբաղվել: Իմ ասածը սա է: Բայց Դուք կուլ եք տալիս կուտը, որ Ձեզ տալիս են ու ամբողջ օրը դրա  հետ եք կռիվ տալիս»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ հետաքրքիր բանավեճ է հասունանում. «Լինում են դեպքեր, որ իմ քաղաքական գործունեության մեջ նաև կուտ եմ ուտում, սակայն եթե վերջնահաշվարկ անենք, կստացվի, որ ավելի շատ կուտ եմ տվել, քան կերել»:

«Ես իրավամբ կարծում եմ, որ մեզ չեն սիրում, ուրիշին են սիրում: Մեզ ընդամենը ընդունում են»,-կատակեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը»:

 

a1plus.am-ը գրում է. Այն, որ մեր ժողովորդը սիրում է ՀՀԿ-ին, այդ հարցում ես չեմ կասկածում: Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղելիս՝ հեգնանքով ԱԺ-ում հայտարարել է  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ավելացնելով. «Մեր բոլոր համայնքներում ութսուն տոկոսանոց ընտրություններ եք անցկացնում ու հաղթում: Դա հասկացանք, բայց ԿԳ նախարարն իրավունք չունի ութսուն տոկոսանոց ՀՀԿ-ական նախարար լինել ու առավոտից երեկո ֆեյսբուքում տարածել իր կուսակցության գաղափարները»:Արամ Մանուկյանը նկատել է, որ նախարարը կարող է իր ռեպլիկին չարձագանքել: «Չեմ կարող չպատասխանեմ. եթե այստեղ չպատասխանեմ, ֆեյսբուքում կգրեմ»,-ասել է Աշոտյանը:Ի պատասխան՝ Արամ Մանուկյանը նկատել է. «Ձեր բոլոր նախարարները միասին վերցված այդքան հանրապետականացված չեն ներկայանում, որքան դուք»: Արմեն Աշոտյանին, իր խոսքերով, սկսել է հետաքրքրել այս բանավեճը. «Լինում է, որ իմ քաղաքական գործունեության մեջ շատ եմ կուտ կերել, սակայն եթե վերջնահաշվարկ անենք, ապա ես ավելի շատ կուտ եմ տվել, քան կերել»:«Ես իրավամբ գիտեմ, որ մեզ չեն սիրում, ուրիշին են սիրում»,- փորձել է կատակել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը»:
«Այն, որ մեր ժողովորդը սիրում է ՀՀԿ-ին, բոլորս գիտենք: 85 տոկոս, որ քվեարկում  են դպրոցներում, գյուղերում, բուհերում, դա օրինաչափ է: Բայց ԿԳ նախարարն իրավունք չունի 80 տոկոսով Հանրապետական լինել: Ձեր գործը կրթությունն է, ոչ թե Հանրապետական կուսակցության շահերն ու տեսակետները խորհրդարանում, ֆեյսբուքում և ամեն տեղ արտահայտելը»,-նախքան Արմեն Աշոտյանին հարց ուղղելն ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Պատգամավորը  նկատեց նաև, որ նախարարը կարող է իր ռեպլիկին չարձագանքել: «Չեմ կարող չպատասխանեմ. եթե այստեղ չպատասխանեմ, ֆեյսբուքում կգրեմ, ավելի լավ է Ձեր դեմ ասեմ»,-ասաց Աշոտյանը` հավելեով, որ պատգամավորներն են իրեն պարբերաբար հիշեցնում, որ Հանրապետական է և բերված ոչ մի օրենքի ներքո չկա քաղաքականություն:
«Ընդունում եմ՝ կրթության խնդիրներն այդքան էլ հետաքրքիր չեն, որքան քաղաքական հարցերը: Դուք եք ինձ դրդում պարբերաբար հանդես գալ տարբեր քաղաքական մեկնաբանություններով` զուգահեռ իմ կրթագիտանախարարական գործունեությանը: Իսկ, թե ժամը վեցից հետո կամ շաբաթ-կիրակի թե ինչ կանեմ, որպես կուսակացական ու քաղաքացի, դա իմ անձնական գործն է, խնդրում եմ՝ մի սահմանափակեք  իմ սահմանադրական իրավունքը»,-ասաց նախարարը:
Արամ Մանուկյանը նկատեց. Պատկերացնո՞ւմ եք՝ Պաշտպանության, Առողջապահության կամ Արդարադատության նախարարները ՀՀԿ կամ ՀԱԿ, ՀՅԴ խաղան: 500.000 աշակերտ ունեցող երկրի նախարարը իրավունք չունի կուսակցական գործունեությամբ զբաղվել: Իմ ասածը սա է: Բայց Դուք կուլ եք տալիս  կուտը, որ Ձեզ տալիս են ու ամբողջ օրը դրա  հետ եք կռիվ տալիս»:
Արմեն Աշոտյանը նկատեց, որ հետաքրքիր բանավեճ է հասունանում. «Լինում են դեպքեր, որ իմ քաղաքական գործունեության մեջ նաև կուտ եմ ուտում, սակայն եթե վերջնահաշվարկ անենք, կստացվի, որ ավելի շատ կուտ եմ տվել, քան կերել»:
«Ես իրավամբ գիտեմ, որ մեզ չեն սիրում, ուրիշին են սիրում»,-փորձել է կատակել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին