1in.am-ի տեսանյութում ` ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն, ևս մեկ անգամ անդրադառնալով լրագրողներին վիրավորելու այսօրվա փաստին, նախ ասել է, որ նկատի է ունեցել «անբարոյական աշխատաոճը» ու նաև խոսել է իր վերաբերյալ հրապարակումների տակ գրառումների մասին: Շուշան Պետրոսյանը, մասնավորապես, ասել է.
«Բազմիցս դիմել եմ, բազմիս խնդրել եմ, որ հանեն այդ զարզարխոսությունները, հայհոյանքները, ես չգիտեմ՝ որքանով է հարիր հայ տղամարդուն խոսել իմ արտաքինից, իմ գիրությունից, թե երկրի միակ պրոբլեմը իմ գիրությունն է, ախր ծիծաղելի է։ Եվ թողնել հայհոյանքներ, զազրախոսություններ, անեծքներ…հիշեք ինչ էին գրում վթարից հետո: Այդ թողնելը մի՞թե բարոյական աշխատաոճ է: Ես խոսում էի այս աղջկա հետ, ակտիվ հատնվեց «Չորրորդ իշխանությունից»մի պերսոնաժ, որ երկու տարի առաջ դրսևորել էր իմ հանդեպ, նա արագ մոտեցավ՝ ըստ իրեն էպիկենտրոնին, նա երկու տարի առաջ շատ տգեղ մի բան էր արել. պատուհանին հենված զրուցում էին մի ուրիշ լրագրողի հետ, որ մոտեցավ հարցով դիմեց, ասացի եթե կարելի է մի տասնհինգ րոպեից կմոտենաք կպատասխպանեմ, նոր եմ դուրս եկել դահլիճից, տոթ էր:Երեկոյան տպեց, որ ինքը դիմել է ինձ հարցով, և ես ասել եմ, որ այդ հարցին երբեք չեմ պատասխանի: Դա իմ առաջին ծանոթացումն էր, որ այսպիսի ժուռնալիստիկա էլ կա: Նա երկու տարի փախցնում էր աչքերը, իսկ այսօր, տեսնելով խոսում ենք, արագ մոտեցավ, և դիմելով իրեն ասացի՝ ինչ է եղել, խառնվել եք իրար: Ինքն ինձ վիրավորեց՝ ասելով, որ իրեն հարիր չի լինի, որ ինձնից ինտերվյու վերցնի, և ես էլ ասացի ինձ հարիր չէ, որ ձեզ պատասխանեմ: Ձայնագրությունը կա, այդ ամենը կարելի է ի վերջո ջրի երես հանել: Եթե ես վիրավորել եմ, ներողություն կխնդրեմ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում