Գագիկ Ծառուկյանի ու երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հանդիպմանը ծավալված ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում ԲՀԿ նախագահը նշել է, որ մշտապես հետևում է արվեստագետի գործունեությանն ու բարձր է գնահատում նրա վաստակը: Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնել աջակցության իր մասնաբաժինն ունենալ սիրված երգահանի հին ու նոր երգերի ձայնագրության գործում: «Յուրաքանչյուր ազգ ուժեղ է իր պատմությունով ու մշակութային հարուստ ժառանգությամբ, ուստի այն պահպանելու և սերունդներին փոխանցելու պատասխանատու գործում պետք է իր մասնաբաժինն ունենան բոլորը: Յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ իր աշխատանքը գնահատվում է»,-իր խոսքում նշել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ոլորտի հանդեպ ուշադրությունը շարունակական է լինելու: Ռուբեն Հախվերդյանն էլ նշել է , որ Գագիկ Ծառուկյանի ջերմ խոսքերից տպավորված է և պատասխանատվության զգացումն ավելի է մեծանում:
Մանրամասները` Կենտրոն հեռուստաընկերության տեսանյութում