ASEKOSE.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի և նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի հարաբերություններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Հայկ Հարությունյանը արհամարհում է նորանշանակ նախարարին, և նախկինի պես աշխատանքի չի ներկայանում, կամ էլ՝ միայն երեկոյան ժամերին՝ 2 ժամով՝ թքած ունենալով բոլորի վրա:
Մեր տեղեկություններով՝ պայթյունավտանգ և լարված իրավիճակ է ստեղծվել. աշխատակազմը սպասում է՝ թե արդյոք նորանշանակ նախարարը կենթարկվի՞ Հայկ Հարությունյանի խաղի կանոններին և ստիպված կլինի աշխատել տեղակալների հետ, ինչպես դա անում էր նախկին նախարարը:
Համակարգը լարված սպասում է, թե վերջապես կպարզվի՞՝ ով է համակարգի ղեկավարը:
hamakargy larvac spasume te verjapes kparzvi te ove hamakargi xekavary minc ayt hamakargy amboxjovin qayqayvac vicakume pastaci anhayte RAFIK HOVHANNISYANNE XEKAVARUM -- texakali masine te hayky dez havatacnumem
Հայկ Հարությունյանը նշանակման օրվանից աշխատանքի չի ներկայացել նախատեսված ժամերին: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ամսով ընդունելության են սպասել: Ամիսներով փաստաթղթեր չեն ստորագրվել:
Նույնիսկ շատերը կատակում են, թե նախարարները նրա մոտ նախարար են աշխատում:
Մեկ այլ տեղեկություն ևս պարզ է դարձել ASEKOSE.am-ին՝ Դատապարտյալների հիվանդանոցի մասին հրապարակումներից հետո Արամ Խաչատրյանին երեք հնարավոր ճանապարհ է սպասվում. կհեռացվի պաշտոնից, քննության նյութերը կտեղափոխվեն դատախազություն, կամ՝ կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն՝ հանցագործությունը թաքցնելու համար:
ASEKOSE.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի և նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի հարաբերություններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:
Մեր աղբյուրները պնդում են, որ Հայկ Հարությունյանը արհամարհում է նորանշանակ նախարարին, և նախկինի պես աշխատանքի չի ներկայանում, կամ էլ՝ միայն երեկոյան ժամերին՝ 2 ժամով: Մեր տեղեկություններով՝ համակարգում լարված իրավիճակ է ստեղծվել. աշխատակազմը սպասում է՝ թե արդյոք նորանշանակ նախարարը «կենթարկվի՞» Հայկ Հարությունյանի խաղի կանոններին և ստիպված կլինի՞ աշխատել նրա տեղակալների հետ, ինչպես դա անում էր նախկին նախարարը:
Իսկ մինչ այդ, ըստ մեր աղբյուրների, համակարգն ամբողջովին քայքայված վիճակում է. եղել են դեպքեր, երբ մարդիկ շաբաթներով ընդունելության են սպասել, ամիսներով փաստաթղթեր չեն ստորագրվել:
Նշենք, որ Հայկ Հարությունյանի բացակայությունների ընթացքում համակարգը փաստացի ղեկավարվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից: