▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանի «դուխը» չի հերիքո՞ւմ, որ նախարարի պորտֆել ուզի Պուտինից

Միթե Արա Աբրահամյանի  «դուխը»  հերիք չի անում նախարարի պորտֆել չի ուզում իր կամ իր եղբոր համար նախագահ Պուտինից 

Շրջանառվող լուրերի համաձայն, Արա Աբրահամյանը այս օրերին եկել էր Հայաստան: Նախագահ Սերժ Սարգսյանի ցողունավորման գործում իր ուրույն ավանդն ունեցած ռուսաստանաբնակ այս հայ գործարարը եկել էր Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքներին:

Այս անգամ էլ ալամ աշխարհի հայերի միության նախագահը, որն ինչպես ցույց տվեց ռեալ իրականությունը զրո հեղինակություն ունի իրեն ապաստան տված երկրի` Ռուսաստանի քթի տակ գտնվող կիևյան խունտայի հայազգի պաշտոնյաների մոտ, կամ էլ վարժվել է այս տարիներին վկայակոչելով իր ՌԴ քաղաքացի լինելը «Պիղատոսյան ձեռնլվայո» «թռնել» պատասխանատվությունից, չի մոռացել հիշեցնել, որ Հայաստանի իշխանությունների` Մոսկվայից խնդրած կես միլիարդ դոլարի վարկը հնարավոր է ստանան առաջիկայում, ի դեպ նախորդ կես միլիարդի մասին այդպես էլ չհասկացանք ինչ եղավ, ով կերավ ու .... մի խոսքով գոնե Սադոյանը լիներ այդ մասին իր «չորրորդ խոսափողից» գոռգռար:

Դժվար է ասել, թե եթե վարկը ստացվի, ապա մերօրյա նորահայտ Պիղատոսը ինչ ներդրում ունեցած կլինի այդ գործում, սակայն այն է հետաքրքիր, որ Արա Աբրահամյանն իրեն մի քիչ նեղացած էլ է ձևացրել, որ իր եղբորը` Բռլյանտի Գագոյին նախարար չնշանակեցին: Թե որ արժանիքի համար, թերևս անհայտ է լայն հասարակությանը ու ԶԼՄ-ներին: Ինչ էլ լինի, առնվազն բարոյական ու ազնիվ չէ սեփական հայրենիքի համար մի երկու կոպեկի օգուտ տալուց հետո աչք տնկել նախարարի աթոռի վրա: Նույն հաջողությամբ Արան իր բիզնեսներով շենացնում է Ռուսաստանը, բա ինչու  դուխը հերիք չի անում, որ նախարարի պորտֆել ուզի Պուտինից: Թե գիտի, որ ինչ էլ անի միևնույնն է Կրեմլի համար ինքն ու ասենք Մոսկվայի փողոցներին «ասֆալտ փռող» հայ «խոպանչին»նույն արժեքն ունեն:

Հարություն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին