▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում այսօր հացի խնդիր ոչ մեկ էլ չունի. Մանվել Գրիգորյան

Երկրապահ կամավորական միության ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Սարդարապատի հուշահամալիրի տարածքում զրուցել է լրագրողների հետ` անդրադառնալով անկախությանը, երկրի սոցիալական վիճակին, արտագաղթին: 

Այս տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել մեր կյանքում, հատկապես հաղթանակները պահելու իմաստով:

-Ինչի՞, դու քո ախպերների, հորողբերների վրա կասկածո՞ւմ ես, չեն կարո՞ւմ պահեն սահմանը, կամ երկիրը, քեզ եմ հարցնում...

Երկու պետականություն արդեն կորցրել ենք:

-Չենք կորցրել, էս մեկը հարյուր տոկոս, մանավանդ քո խաթր:

Բայց հասարակության մեջ տրամադրության անկում չեք նկատո՞ւմ, ժողովուրդը հիասթափված է իշխանություններից:

Ավելի վատ տրամադրություններ կան, ես ոչ մեկից էլ հիասթափված չեմ, թե դուք ումից եք հիասթափված՝ չգիտեմ:

Իսկ Ձեր կողքի էջմիածնեցինե՞րը:

-Էջմիածնեցին վաբշե գոհ ու լավ ա, կարող ա՝ դուք Ձեզի լավ չեք զգում Ձեր տանը, Ձեր փողոցում, բայց էջմիածնեցին լավ է, ըստեղ սաղ էջմիածնեցի են, իրենցից հարցրեք: Իրա քաղաքում ապրում ա անկախ, ոչ թե թուրքի կամ սրա-նրա լծի տակ են. ժողովուրդն իր համար անկախ ապրում ա:

Սոցիալական խնդիրները չեն ծանրացնո՞ւմ մարդկանց վիճակը:

-Խի չեն ծանրացնում, որ վատ ըլնում, վատ ա, որ լավ ա ըլնում, լավ ա, խի դու էդքանը չես հասկանո՞ւմ:

Ո՞րն է այսօր հայ մարդու ամենամեծ խնդիրը։

-Անկախությունը պահելը, զավակներին փոխանցելը: Ինչքան լավ բան կա, պահպանենք, վատերը վերցնենք:

Իսկ հացի՞ խնդիրը:

-Լավ էլի, աղջիկ ջան, հացի խնդիր ոչ մեկ էլ չունի, ամոթ է, էդքան մի...

Չունե՞ն, պաշտոնական թվերն են անգամ փաստում:

-Դե լավ էլի, թվերով մի խոսացեք:

Իսկ արտագա՞ղթը:

-Այ, էդ գաղթականությունը կա, այ ապրես, որը որ շատ վատ բան ա:

Ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ:

-Ոչ մի ձևով պայքարել չի լինի... մարդկանց, ուրեմն պետք է, որ գնում են: Մենք նենց պետք ա անենք, որ հետ գան, ոչ թե մոստերը վառելով, հիասթափվելով... Մենք՝ մեր ազգը, միշտ էլ գնացել են՝ դրսերը աշխատել են, գումարներ են բերել,մեր տարածաշրջանների,  սարերի ապրողների 90 տոկոսը խոպանչիներ են եղել:

Բայց հիմա գնում են ու հետ չեն գալիս:

-Կա նման բան, ու դա շատ վատ ա, պտի նենց անենք, որ հետ գան, պետք ա լավացնենք, վստահության խնդիր կա, բայց երևի իրանք իրանց հանդեպ։

-Իսկ իշխանությունների։

-Դե լավ, իշխանությունները այսօր կան, վաղը չկան, տե՞նց չի, դուք մտածում եք պապակա՞ն ա, տվել են՝ պտի մնա՞, լավ էլի, ամեն մեկինը տասը տարի չի՞ ղեկավարելը:

Բա որ իշխանության պատճառով չեն գնում, ի՞նչ պատճառով են գնում:

-Տարբեր պատճառներով.երեխեքի ապագա, վստահություն: Նայած` ով ինչ առիթ ա ստեղծում: Մեզնից ա կախված: Մենք եթե լավը լինենք, հզոր լինենք, միասնական լինենք, անկախությունը կպահենք: Եթե պառակտվենք, թուլանանք, գաղթենք, իրար չհարգենք, միշտ վատը տեսնենք, հնարավոր ա վտանգ լինի:

Մեր անկախությանը այսօր սպառնալիք տեսնու՞մ եք:

-Չէ, անկախությանը ոչ մեկն էլ չի կարա սպառնա: 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին