▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր ծաղիկներից՝ ինչու՞ այս մասոնական խորհրդանիշ-ծաղիկը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհրդանշանը` անմոռուկը, շարունակում է բուռն քննարկումների  թեմա հանդիսանալ ոչ միայն Հայաստանում, այլ նաև` Սփյուռքում...

Ներկայացնում ենք արձագաքներից մեկը` Անմօրուք Անմոռուկ. հեղինակը Զավեն Զաքարյանն է: 


Կան ազգեր որոնք արժանի են կոտորուելու...

Մենք այդ ազգերէն ենք:

Բոլորս ալ գիտենք, թէ ինչպէ՛ս "Երիտասարդ Թուրքեր" մասոնական օթեակը, Թեսաղոնիկէի մէջ, Օգոստոսի 1910-էն Հոկտեմբերի 1911-ի միջեւ, յղացաւ ու ծրագրեց Հայոց Ցեղասպանութիւնը՝ գլխաւորութեամբ Grand Lodge of Turkey մասոնական օթեակին (կազմաւորուած 13 Յուլիս 1909-ին), որուն առաջին Grand Master-ը Գրիգոր Զօհրապի "եղբայր" Թալաաթ Փաշան էր...

Գիտե՛նք, բայց կը շարունակենք, եւ աւելի վատը՝ կ՛ուզենք, տառապիլ Zohrab Syndrome-ով...

THE HISTORY OF FREEMASONRY IN TURKEY աշխատութեան հեղինակը (RW Bro. Celil Layiktez P.Asst. G. M.- Lodge Zeytin Dali No. 146 Grand Lodge of Turkey), որ խմբագիրն ալ է TESVIYE (մակարդակ) պաշտօնաթերթին (The Masonic Magazine of the Grand Lodge of Turkey), կը գրէ (09/04/2001).

"Այսօր Թուրքիոյ Մեծ Օթեակն ունի շուրջ 180 օթեակ՝ 12000 գործուն անդամներով: Ան ճանաչուած է օրինական բոլոր մեծ օթեակներէն՝ տարածելով ԱզատՈրմնադրութիւնը (կամ ԱզատՔարտաշութիւնը) Պալքանեան երկիրներու, Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային հանրապետութիւններու մէջ:"

Ուստի եւ տարօրինակ չէ, որ Հայաստանի Հանրապետութեան պետական այրերն ու Հայաստանեաց եկեղեցւոյ հոգեւոր պետերը բազմահազար ծաղիկներու մէջ ընտրեն ... Անմոռուկը՝ մասոնական հանրածանօթ այս ծաղիկը, եւ այդ ալ որպէս խորհրդանիշ Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակի:

Ի՜նչ հեգնանք՝ Անմօրուս պետական այրերու ու մօրուքաւոր հոգեւոր հայրերու...

Պատահականութեա՞ն հետեւանք է, թէ՝ ...

Եթէ անպայման պիտի ընտրուէր ծաղիկ մը՝ ապա հայերս ունինք բազմատեսակ ու բազմագոյն այլ ծաղիկներ (Ձնծաղիկէն մինչեւ Կակաչ,Կակաչէն մինչեւ Տորոն, Տորոնէն մինչեւ Բրաբիոն), որոնք աւելի հայաբոյր են եւ աւելի իմաստալից քան վաղուց մասոնականութեան խորհրդանիշ դարձած Անմոռուկը...

Հարիւր տարի ետք մեր մեծ Ցեղասպանութենէն կը շարունակենք ազգովին տառապիլ Zohrab Syndrome-ով...

Կ՛երեւի արժանի ենք դարձեալ կոտորուելու՝ Unutmabeni, Talaat Bey ըսելով!!!

Անմոռուկը մեր ձեռքին՝ կը բեմականացնենք Դարու Անհեթեթի Թատրոնը...

Մե՜ղք մեր Նահատակներուն...

Ողբա՜մ Մեռելոց, Բեկանե՛մ Շանթեր, Կոչե՞մ Ապրողաց...

Զաւէն Զաքարեան
28.05.2014

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին