▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշմամբ` Շմայսը խախտել է էթիկայի կանոնները

Pastinfo.am-ը գրում է, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները։ Նման որոշում է կայացրել  ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում՝ քննարկելով 4 լրագրողների դիմումը՝ ընդդեմ պատգամավորի։

Ինչպես նիստից հետո հայտնեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հանձնաժողովի որոշումը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կհրապարակվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում եւ կտեղադրվի պաշտոնական կայք-էջում։

Լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին