▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը մեզ մատուցել է մի շատ տարօրինակ անակնկալ, մի հանելուկ, որի պատասխանը չեմ գտնում

ՀԱԿ պատգամավոր՝ Լևոն Զուրաբյանի՝ Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին ուղղված հարցը վերաբերում էր Կառավարության կատարած կամ չկատարած ծախսերին:

«Կառավարությունը մեզ մատուցել է մի շատ տարօրինակ անակնկալ, մի հանելուկ, որի պատասխանը չեմ գտնում: Պարզվում է, որ ԿԲ կառավարության հաշվին առ 31.12.2013թ., գտնվել է 189 միլիարդ դրամ, մինչդեռ բյուջեի ծախսային մասը թերակատարվել է: Հաճախ տեսնում ենք իրավիճակ, երբ կառավարությունները չեն կարողանում  եկամտային մասն ապահովել, բայց մտնում են մեծ ծախսերի մեջ: 

Առեղծվածի էությունը հետևյալն է: Իրականում դուք հավաքել եք փողը, դեռ մի բան էլ ավելի, քան պլանավորված էր, բայց չեք ծախսել: Ընդ որում, չծախսելը լուրջ հիմնավորված չէ: Սոցիալական պաշտպանության հետ կապված ծախսեր կան, 77 տոկոսն է ընդամենը ֆինանսավորվել: Սա ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ այդ ծախսերը չեն կատարվել: Լավ, սոցիալական պաշտպանությունը մի կողմ թողնենք, ասում էին՝ ինչ-որ ծրագրեր պետք է կատարվեին, բայց կառավարությունը չկարողացավ ծախսերը կատարել, դեռ մշակված չէին: Ի՞նչ էր եղել, բերեիք ԱԺ, արագ փոփոխություն անեինք, որ այդ փողերը ներդրվեին: Անհասկանալի պատճառներով կառավարությունը չի կատարել ծախսեր, չի նպաստել ՀՆԱ-ի աճին և բավականին լուրջ գումար մնացել է անհայտ կամ հայտնի մի տեղում, բայց անհայտ նպատակներով»,-ասաց պատգամավորը:

Նրա հաջորդ հարցը վերաբերում էր ռուսական վարկին: «Ինչպե՞ս եղավ, որ 3.5 տոկոսանոց ռուսական վարկը փոխարինվեց 6.25 տոկոսադրույքով պարտատոմսերով և ինչպես են ծախսվել ռուսական վարկի միջոցները»

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ առեղծված չկա, 189 միլիարդ դրամը վերաբերում է գանձապետական միասնական հաշվում առկա դրամական միջոցներին:

«Դա օրենքով բացված դրամական արտահայտության հաշիվ է, որը գտնվում է կենտրոնական բանկում: Զարմանալի ոչինչ չկա, որ այդտեղ կարող է լինել մնացորդ»,-նշեց նա:

Անդրադառնալով ռուսական վարկին՝ Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանե, որ խոսքը չի վերաբերում ինչ-որ 3.5 տոկոսանոց ռուսական վարկը 6.25 տոկոսով փոխարինելուն: 

«ՌԴ-ից մեր պարտավորությունն ունեցել է լողացող տոկոսադրույք»,-հավելեց Ատոմ Ջանջուղազյանը:

Լևոն Զուրաբյանը նկատեց, որ ընդունում են որոշումներ, որոնք վնասում են երկրին:

«Մի երկրում, որտեղ փողի պակաս կա, այդ փողը ոչ ոք չի ծախսում: Կարո՞ղ եք բացատրել այդ առեղծվածը»,-հարցրեց պատգամավորը:

«Յուրաքանչյուր տարվա մեջ ընտ ամիսների, ըստ եռամսյակի, ունենք սեզոնայնության գործոն, որը ինչ-որ մի եղանակով պետք է հարթել: Գործիքները շատ չեն»,-եղավ պատասխանը:

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին