Տերդ մեռնի գիտություն: Հովիկ Աբրահամյանը փեսուն` Վահան Մամիկոնյանին, նշանակել է Շենգավիթ համայնքի Հարկայինի պետ: Հողագործությամբ հարստացած մեր երկրի վարչապետը, ըստ երևույթին չի ցանկանում, որ իր հարազատները ևս այդ տաժանակիր աշխատանքով հարստանան, դրա համար էլ ընտրել է նրանց «յուղոտ» պաշտոնների նշանակելու մեթոդը:
Ուռա, ուռա, ուռա, փառք հայրենի կառավարությանը, որն ամեն ինչ անում է խնամի-ծանոթ-բարեկամ գործոնը մինիմալի հասցնելու համար, որպեսզի համակարգում աշխատեն միայն պրոֆեսիոնալները, և հավասար պայմաններ ստեղծվի բոլոր գործարարների համար:
Գլխի ընկա, նման նշանակումը հնարավորություն կտա Շենգավիթ համայնքում բոլոր տնտեսվարողներին բերել հարկային դաշտ ու զարգացնել Հայաստանի ու մասնավորապես Շենգավիթի տնտեսությունը: