Ռուսական Regnum գործակալությունը տեղակացնում է, որ հայկական զորքերը հարձակվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակաթաղ ավանի վրա:
Regnum-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը հայտնել է, որ ադրբեջանական բանակը կորուստներ ունի և տվյալ պահին տեղի ունեցող մարտի պատճառով բնակիչները ստիպված են հեռանալ իրենց տներից:
Նշենք, որ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ է գրել.
«Նախիջևանի Ինքնավար Հարապետությունում խուճապ է: Մարդիկ վախեցած լքում են տները և Հայաստանի հետ սահմանից հնարավորինս հեռու փախչում: Ռուսական Regnum գործակալությունը տեղեկացնում է, իբր մերոնք գյուղի վրա են հարձակվել: Իրականում, սակայն, դա մի քիչ չափազանցեցված տեղեկատվություն է: Նման հարձակում չի եղել: Բայց դիրքերը մերոնք առաջ են տարել: Ու հիմա Նախիջևանի կենտրոնական և ամենահոծ բնակեցված տարածքները սահմանում կանգնած մեր տղերքի աչքի առաջ են ամբողջությամբ: Պարզ է, որ մեր առաջխաղացումը պետք է այդպիսի խուճապ առաջացներ նրանց մոտ: Բայց ոչինչ, թող իմանան իրենց սադրանքների գինը որն է»: