▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դմիտրի Կիսելյովին հայտարարել persona non grata.Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ն ավարտում է 5-րդ նստաշրջանի աշխատանքները: Մինչ կանցնեին ընդհատված հարցի քննարկմանը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում.

«Ռուս լրագրող  Դմիտրի Կիսելյովը հայ-ռուսական խորհրդարանական լսումների ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդի, նրա նահատակների հասցեին: Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է քննարկի նրան ՀՀ տարածքում անցանկալի անձ (persona non grata) հայտարարելու մասին հարցը»,-ասաց պատգամավորը՝ դատապարտելով նիստին ներկա ԱԺ պատգամավորների պահվածքը.

«Չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա»,-նկատեց Ն.Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն պետք է ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ վարման կարգի հետ կապ չուներ, բայց կա խնդիր: «Հայոց լեզուն հայերի համար բավականին լուրջ հոգևոր արժեք է»,-ասաց ԱԺ նախագահը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բոլորի մտահոգությունը փարատեց՝ ասելով. «Ներկա պատգամավորները, լրագրողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ակտիվ մասնակցել են: Այնտեղ չի եղել վիրավորական խոսք: Բանավեճի ժամանակ բոլորը եղել են իրենց բարձունքի վրա»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանն էլ հիշեցրեց, որ ՀՀ  պետական լեզուն հայերենն է և ԱԺ-ում տեղի ունեցող ցանկացած քննարկում, խորհրդակցություն պետք է լինի հայերենով, ուղղակի պետք է թարգմանություն լինի:

                                                                                  Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին