ՙՙ Ռուսաստանն այսօր ՚՚ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, Կրեմլի ՙՙ գլխավոր խոսափող ՚՚ Դմիտրի Կիսելյովը երեկ ԱԺ-ում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստի ժամանակ ասել է, որ Երևանում տաքսի է նստել և երիտասարդ վարորդը ռուսերեն չի կարողացել խոսել:
Այնուհետև, Կրեմլի այս ամենակարկառուն քարոզիչն ու խոսափողը ոչ ավել, ոչ պակաս խիստ տոնով ասել է, որ ռուսերենը պետք է Հայաստանի երկրորդ պետական լեզուն լինի…
Ուրեմն ի գիտություն բոլոր կիսելյովների և նաև արևմտյան ՙՙբարեգործների ՚՚ ՝ Հայաստանում մեկ պետական լեզու կա ու դա հայերենն է ու մնացածդ փախեք գրողի ծոցը…
Հայաստանը ոչ ռուսամետ է և ոչ էլ արևմտամետ, ու դուք բոլորդ այնքանով պետք կլինեք մեզ, որքանով այն կբխի մեր շահերից…
Դմիտրի Կիսելյով, իսկ Դուք գիտեք, թե ես որքան վատ եմ զգում Ռուսաստանում, երբ տաքսիստներն ինձ հետ հայերեն չեն խոսում, երբ բռռի, մեծամիտ, լկտի, արհամարհական պատասխանններ են տալիս օդանավակայաններում, խանութներում, հյուրանոցներում և ամենուր…
Շատ ահավոր վատ ու ծանր եմ տանում…
Այնպես որ, Ձեր էժանագին լրագրողական տրյուկը պահեք Ձեզ, Դուք Հայաստանում տաքսի նստելու կարիք հաստատ չէիք ունենա, որովհետև ՙՙ թանկագին ՚՚ հյուրի կարգավիճակում եք եղել, շրջապատված արարողակարգի ծառայողներով և նրանց համակ ուշադրությամբ:
Դույզն իսկ չեմ կասկածում դրանում:
Այնպես որ, иди гуляй Вася…