▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասադը վերաբերմունք է ցույց տալու ՀՅԴ-ի նկատմամբ, ինչն անդրադառնալու է ամբողջ սիրիահայության վրա

Հեզբոլլահն ու սիրիական բանակն ազատագրեցին Քեսաբը: Նրանց հետ է նաև քեսաբցիների հայկական վաշտը Նշան Մանջիկյանի հրամանատարությամբ: ՀՀ իշխանությունների և Դաշնակցության բյուրոյի ղեկավարության հանցագործ դիրքորոշումն ու վարքը քեսաբյան դեպքերին զրոյացրին հայկական գործոնը Սիրիայում: Սիրիայում վիճակի նորմալացումից հետո Ասադը համապատասխան վերաբերմունք է ցույց տալու Դաշնակցության նկատմամբ, ինչն անդրադառնալու է ամբողջ սիրիահայության վրա: Քեսաբի համայնքային իշխանությունները նույնպես զերծ չեն մնա Ասադի զայրույթից: Իրական հնարավորություն էր ստեղծվել լուրջ գործոն դառնալու Սիրիայում, սակայն համայքի ղեկավարությունն ու նրանց վերադաս Դաշնակցության բյուրոն նախընտրեցին փախստականի ու ողբացողի կարգավիճակը: Քեսաբահայությունը լավագույն դեպքում կարող է հավակնել այգեպանի և մեքենա նորոգողի պաշտոններին, քանզի հիմնականում չուզեցավ կռվել իր իսկ բնակավայրերի և ունեցվածքի համար: Իսկ նախկին մաքսանենգ Նշան Մանջիկյանն ու իր տղաները, որոնց ներքին զրույցներում այնքան փնովում էին ՀՀ իշխանությունները (գիտե՞ք Նշանն ով է, գիտե՞ք դուք ում հետ եք կապվել) հայության լավագույն զավակներն են՝ ազգային և քաղաքացիական բարձր գիտակցությամբ և արժանապատվությամբ և կոտորվողի հորթային գիտակցությունից դուրս:

Ուսումնասիրեք Քեսաբի դեպքերը և հասկացեք, թե ինչպես է եղել, որ 100 տարի առաջ հայությունն իր հայրենիքում անծպտուն կոտորվել է:

Հ.Գ.

Շուտով կհայտնվեն (կամ արդեն հայտնվել են) երգեր <<սուրիահայ քաջերի>> մասին, որտեղ կերգվի այն մասին, թե ինչպես հերոս կուսակցությունն աննկարագրելի ջանքներ գործադրեց Սուրիան ազատագրելու, տեղահանված հայությանն իրենց տները վերադարձնելու համար:

 

Հայկ Խանումյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին