Հունիսի 30-ին լրանում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 60-ամյակը: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին տված հարցազրույցում , պատասխանելով «60 ամյակի շեմին հանրապետության նախագահի ներսում ի՞նչ է կատարվում» հարցին` Սերժ Սարգսյանն ասել է, որ իրեն չի դասում այն մարդկանց թվին, ովքեր վաղօրոք պատրաստվում են իրենց ծննդյան տոնին:
«Այս հոբելյանական տարեդարձը, ցավոք, ես չեմ կարող ասել, թե այն հանգրվանն է, որտեղ ես արդեն իրականացված եմ տեսել իմ բոլոր երազանքները: Մարդ արարածն այնպիսին է, որ միշտ փորձում է ինչ-որ հիշարժան տարեթվերի հետ կապել որոշակի հանգամանքներ: Ուստի, այլ հանգամանք չի մնում, քան սպասել հաջորդ հոբելյանականին՝ 65-ամյակին, որն, իհարկե, կցանկանայի դիմավորել արդեն ազատ Արցախով, հստակ, հաստատված խաղաղությամբ և արագ տեմպերով զարգացող Հայաստանով, նույնչափ արագ տեմպերով ներգաղթ երևույթով»,-ասել է Սերժ Սարգսյանն ու մաղթել, որ բոլորը կատարված ցանկություններով դիմավորեն իրենց ծննդյան տարեդարձը: