▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք սիրում, երբ որ մեզ սովորեցնում են.Շարմազանովը՝ Մինասյանին

 

«Շրջանառության հարկի մասին» օրինագիծը տարբեր լույսի ներքո ներկայացվեց և ամեն ինչի մասին խոսվեց, բացի բուն թեմայից: Նման տեսակետ այսօր ԱԺ նիստում հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 

«Շրջանառության հարկի մասին» օրինագիծը տարբեր լույսի ներքո ներկայացվեց, ճշգրտման կարիք ունի: Այստեղ սկսել են խոսել ամեն ինչի մասին: Արտագաղթի կասեցման մասին ծրագիր ներկայացվեց: Քիչ էր մնում ասել, որ իշխանություններն արդեն գտել են արտագաղթի կասեցման լուծումը: Նման տեսակետ այսօր ԱԺ նիստում հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 

 Սակայն, նրա խոսքով, դրանում հակասություն կա, մասնավորապես՝ խոսվում է հարկման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու մասին, ապա՝ խոշոր տնտեսվարողների լիարժեք հարկումն ապահովելու մասին. «Նպատակը մի բան է, արդյունքն այլ բան է ակնկալում: Փորձում են պայքարել ստվերի դեմ: Եթե սա է նպատակը՝ արդար կլիներ, որ սա հայտարարենք, ոչ թե կեղծ թեզեր: Թե չէ հասանք սահմանամերձ գյուղեր, ՌԴ գնացողների ճանապարհը փակեցինք` լավ պայմաններ ստեղծելով…»: 

Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ինչ փաստաթուղթ էլ ներկայացվի՝ հայտնի ֆիլմի նման կլինեն մարդիկ, ովքեր անհարժեշտ փաստարկներով «լացը» կապահովեն՝ հօգուտ դրա:

«Արտագաղթի թիվ մեկ և հիմնարար պատճառը սոցիալ-հոգեբանական է: Տրված խոստումների և կատարված քայլերի միջև ընդհանրապես կապ չկա: Ամեն ինչ ներկայացվում է գլխիվայր, ամեն ինչ արվում է գլխիվայր: Քիչ հետո կքննարկվի մի փաստաթուղթ, որը այս երկրի կործանման սկիզբը կդնի (խմբ. «Կուտակային կենսաթոշակների մասին»)»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

«Դասախոսական, ուսուցչական տոնը վերադառնում է ԱԺ: Մենք սիրում ենք սովորել, բայց չենք սիրում, երբ որ մեզ սովորեցնում են»,-պատգամավորի ելույթից հետո նետեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին