▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջոն Հեֆֆերնը` Տիգրան Սարգսյանի նշանակման մասին

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին`Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր  իր կարծիքն է հայտնել  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ՀեֆՖերնը:

-Պարոն դեսպան, Տիգրան Սարգսյանի նշանակման վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն: Որոշ մարդկանց պնդմամբ վերջինս երբեք էլ չի թաքցրել իր արևմտամետությունը, իսկ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ արված նրա քաղաքական հայտարարության համար Ռուսաստանը նրան այդպես էլ չներեց: Տիգրան Սարգսյանի նշանակումն ըստ Ձեզ կապ ունի՞ նրա քաղաքական դիրքորոշման հետ:

-Մենք ողջունում ենք նախկին վարչապետի նշանակումը Միացյալ Նահանգներում` որպես դեսպան: Դա ցույց է տալիս, թե ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի համար որքան են կարևորվում հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Վարչապետի պաշտոնավարման ընթացքում սերտորեն համագործակցել ենք նրա հետ: Մեր և միջազգային հանրության համար Տիգրան Սարգսյանը եղել է լավ գործընկեր: Ուրախ ենք տեսնել նրան Վաշինգտոնում և այդ առումով որևէ վերապահում չունեմ:

-Սակայն հակառակ բևեռից հնչում են նաև կարծիքներ, որ պետք է հաշվի առնվեր նաև այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ գրեթե միշտ տարատեսակ աղմուկներ են բարձրացել և այդ տեսանկյունից  նրա նշանակումն այդքան էլ տեղին չէ: Ըստ Ձեզ սա փոխկապակցվա՞ծ է:

-Այդ հարցերը ներքին խնդիրներ են, որոնք պիտի Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից հստակցվեն և որոշվեն: Մեզ համար Տիգրան Սարգսյանը եղել է որպես գործընկեր և նրան շարունակում ենք  դիտարկել որպես այդպիսին:

-Իսկ արդյո՞ք Տիգրան Սարգսյանին նոր նշանակման կապակցությամբ հասցրել եք շնորհավորել:

-Անշուշտ:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ՀեֆՖերնի հետ Asekose.am-ի ամբողջական հարզացրույցը կարող եք կարդալ հուլիսի 4-ն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին