▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհ ստացող ՀԿ-ների անունները

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական 
հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները 
գնահատեցին տարբեր անվանակարգերում ընտրության նախնական փուլն անցած ծրագրերը։ Ըստ այդմ հաղթող ճանաչվեց 18 
հասարակական կազմակերպություն՝
«Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ» անվանակարգ՝
1. «ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական ՀԿ
«Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» անվանակարգ՝
1. «ԼոգոՍ» երիտասարդական ՀԿ
2. «Արագածոտն մարզի մամուլի ակումբ» ՀԿ
«Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական» անվանակարգ՝
1. «Սոցիալական ինտեգրացիայի եւ զարգացման կենտրոն» ՀԿ
2. «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ
«Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն» անվանակարգ՝
1. «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ
«Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման եւ երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգ՝
1. «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ
2. «Ֆլեշմոբ դիվիզիա» ՀԿ
«Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում եւ պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության 
արդյունավետության բարձրացման գործում» անվանակարգ՝
1. «Միջազգային փորձի ուսումնասիրության գիտական կենտրոն» ՀԿ
2. «Հանուն կրթության եւ գիտության» ՀԿ
«Գյուղական համայնքներում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանում» անվանակարգ՝
1. «Մարզաբնակ ուսանողների իրավապաշտպան ասոցիացիա» ՀԿ
2. «Նախաձեռնությունների եւ գործողությունների դաշտավայր» ՀԿ
«Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում» անվանակարգ՝
1. «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական էկոլոգիական ՀԿ
2. «Նոր հայացք» քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ
3. «Քաղաքացիական ակադեմիա կենտրոն» ՀԿ
4. «Մունետիկ» մանկապատենական, մշակութային ՀԿ
5. «Սուրբ Հեղինե» ՀԿ
«Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգ՝
1. «Սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության «ԱՍ» կենտրոն» ՀԿ
Հաշվի առնելով այն փաստը, որ հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերը շատ դեպքերում ունենում են 
թերություններ, մրցութային հանձնաժողովը նաեւ քննարկեց եւ ընդունեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առաջարկը՝ առաջիկա 
ամիսներին հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար իրականացնել սեմինարներ, որոնց ընթացքում անդրադարձ կլինի 
ծրագիր գրելու նրբություններին, կանցկացվեն գործնական պարապմունքներ, ՀԿ դաշտի ներկայացուցիչներին կհաղորդվեն լրացուցիչ 
հմտություններ։ Սեմինարները կանցկացնի «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ ներգրավելով տարբեր 
ոլորտների փորձագետների։ ՀԿ սեկտորին կներկայացվեն նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհների 
անվանակարգերը, այլ մանրամասներ։ Նման սեմինարներ կիրականացվեն տարին երկու անգամ պարբերականությամբ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին