▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար է. Վլադիմիր Հայրապետյան

Նախօրեին Մոսկվայում ձերբակալված հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանն անդրադարձել է գործարարի ձերբակալությանը: 

«Ես եղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում: Տարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները, վստահ եմ՝ ռուսական լրատվամիջոցներում Լևոնին վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են: Լևոն Հայրապետյանից որևէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ իր հետ:

Այս ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է: Իմ հաջողակ եղբայրը հարստանալու մոլուցքով չէր տառապում և ունեցած միջոցներն էլ ուղղում էր բացառապես հայրենիքի զարգացմանը, ինչն էլ շատերին ձեռնտու չէր»,- ասվում է Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալության առիթով հաղորդագրություն էր տարածել նաև Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին