▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատժամիջոցները որևէ մեկին երբեք ծնկի չեն բերել. Դմիտրի Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անդրադարձել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին:

«Մի քանի խոսք Ռուսաստանի դեմ կիրառվող  պատժամիջոցների մասին

Ցանկացած պատժամիջոց չարիք է, որը երբեք էլ շոշափելի հաջողություն չի գրանցում և ի վիճակի չի լինում հսկայական վնաս հասցնել տնտեսությանը: Միջազգային փորձը ցույց  է տվել, որ  պատժամիջոցները որևէ մեկին երբեք ծնկի չեն բերել:

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները անօրինական են, քանի որ  դրանք չեն հիմնվում ՄԱԿ-ի որոշման վրա:

Այն պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն կիրառում է ռուսական մեծ ընկերությունների և բանկերի նկատմամբ պարզապես նպաստում են հակաամերիկյան և հակաեվրոպական տրամադրվածության զարգացմանը: Մենք կարող ենք  վերադառնալ  1980-ականներ և դա  տխուր է: Եթե մեր գործընկերների նպատակը դա է, ապա այն շուտով կիրականա:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, մենք վերակառուցում ենք մեր զագացման ձևերը, այդ հարցում կօգտագործենք ներքին ռեսուրսները: Սա նորմալ է և նույնիսկ օգտակար է, թեև պատժամիջոցների կիրառումը չի կարող չանդրադառնալ Ռուսաստանի բյուջետային պլանավորման վրա: Ստիպված կլինենք մեծ ուշադրություն հատկացնել պաշտպանության և անվտանգության ծախսերին, միաժամանակ բոլոր սոցիալական պարտավորությունները Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ  կատարելու ենք. դրա համար գումար ունենք:

Եվ վերջում ավելացնեմ. այս բոլոր պատժամիջոցները  որևէ ձևով  չենք օգնելու Ուկրաինային»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին