▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նողկալի է Ղարաբաղի հարցի շահարկումը՝ քաղաքական մանր շահերը սպասարկելու համար.Շարմազանովը` Տեր-Պետրոսյանին

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին:

«Նախ ես չեմ ուզում կանգ առնել  սահմանադրական բարեփոխումների, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանվածությանը վերաբերյալ նրա մարազմիկ մտքերին: Համապատասխան պատկան մարմինները, դեռ կարծում եմ կանդրադառնան»,-ասել է Է. Շարմազանովը:
Սակայն ԱԺ փոխնախագահը անընդունելի է համարում, որ Ղարաբաղի բանակցային գործընթացներին անդրադառնում է մի մարդ, ով հայտնի է Ղարաբաղի խնդրի լուծման ոչ հայանպաստ իր տարբերակով:

Փաստորեն տեղին է մեջբերել ժողովրդական առածը՝ գողը կանչում է բռնեք գողին: Իր կառավարման շրջանում Տեր-Պետրոսյանը ձեռք էր բերել Ղարաբաղ ծախողի անվանում, եւ հասկանալի չէ, թե ումից է պաշտպանում Ղարաբաղը: ԱԺ փոխնախագահը բարոյական չի համարում 68-ամյա թոշակառուի այն պահվածքը, որ իր սեփական քաղաքական ուժի կամ այլ ուժի ներքաղաքական փոքրիկ շահերը պաշտպանելու համար կրկին գործիք է դարձնում Ղարաբաղը:

Տեր-Պետորսյանը իր հարցազրույցում հիշեցրել է նաեւ 1996 թվականին Փարիզում՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ եռակողմ բանակցությունները: «Վերջին շրջանում այնքան է իր հայտարարություններով քաղաքական իր պլանկան իջեցրել, որ երբեմն պետք է հիշեցրել իր նախագահ լինելու մասին»,-եզրափակել է Շարմազանովը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին