▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Լևոն Հայրապետյանի հետ ինչ-որ բան պատահի, Ռուսաստանը կբախվի նոր «Մագնիտսկու գործի» հետ

«Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ժամանակ լինել կալանքի տակ: Եթե նա երկար ժամանակ շարունակի մնալ այդ պայմաններում, կարող է և չդիմանալ»,- այս մասին հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեկնաբանելով Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցը:

«Այն հիվանդությունները, որ ունի Լևոն Հայրապետյանը, ծանրակշիռ հիմք են նրան կալանքի տակ պահելու անթույլատրելիության առումով և Ռուսաստանի դատարանը պետք է սա հաշվի առներ»,-նշել է Կոմադնոսը, հավելելով, որ եթե Լևոն Հայրապետյանի հետ ինչ-որ բան պատահի, Ռուսաստանը կբախվի նոր «Մագնիտսկու գործի» հետ:

Artsakh Today մամուլի կենտրոն 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին