▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի կերպ պիտի մուծեք». Երվանդ Զախարյանը՝ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին. galatv.am

galatv.am-ը գրում է, որ այսօր կառավարության նիստից հետո, երբ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փորձում էր որքան հնարավոր է արագ հեռանալ, ՀՀ կառավարության շենքի մոտ կանգնած քաղաքացիներից մեկը մոտեցավ նրան եւ հարցրեց, թե վաղվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, եւ ինչպե՞ս է ինքը վճարելու:

Քաղաքացու հիշյալ հարցին Երվանդ Զախարյանը  ժպտալով այսպես պատասխանեց.«Մի կերպ պիտի մուծեք»:  Քաղաքացին հարցրեց, թե ինչ է նշանակում՝ մի կերպ .«Ո՞նց թե մի կերպ, ի՛նքն է մուծելու իմ լույսը, դու՛ք եք մուծելու  իմ լույսի փողը, շոր էլ, կոշիկ էլ չունենք, որ վաճառենք,  սա  է իմ հագուստը»,- արձագանքեց կինը: Քաղաքացին նաեւ նշեց, որ 27 հազար դրամ թոշակ է ստանում:   Երվանդ Զախարյանը լսել այլեւս չցանկացավ: Նա արագ նստեց ծառայողական իր մեքենան  եւ հեռացավ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին