«ԵԱՀԿ Մինսկի խումբը զգալի ջանքեր է գործադրել, որպեսզի հակամարտության կողմերը փաստաթուղթ ընդունեն հակամարտության կարգավորման քաղաքական սկզբունքների մասին».-այս մասին ИТАР-ТАСС-ի հետ հարցազրույցում նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Անկասկած, մտահոգիչ է այն, ինչ տեղի է ունենում շփման գծում: Կողմերը միմյանց մեղադրում են սադրիչ գործողություններ կատարելու մեջ: Այսպիսի դեպքեր եղել են նաև նախկինում, և ցավոք, արդեն երկար տարիներ մենք հետևում ենք այս բռնկումներին, սակայն այս անգամ դրանք առանձնահատուկ սրությամբ են ընկալվում: Քիչ չեն զոհերը, և մենք՝ ի թիվս այլ երկրների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, կոչ ենք արել կողմերին զսպվածություն դրսևորել, թույլ չտալ որևէ գործողություն, որը կհանգեցնի բռնության»,-նշել է Լավրովն ու հավելել.
«Այս շաբաթվա վերջում Սոչիում նախանշվում է մեր նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Իսկ երբ նրանք բոլորը լինեն միևնույն վայրում, անհնար է շրջանցել Լեռնային Ղարաբաղի թեման»: