«Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը, գերագհահատելով իր ուժերը, հատուկ ստորաբաժանումների դիվերսիոն խմբերով մի քանի հարձակումներ իրականացրեց մարտական հերթապահություն իրականցող հայկական դիրքերի ուղղությամբ»,- այս մասին այօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական զինուժը շարունակում է հայկական ԶՈւ-ի դիրքեր ներթափանցելու, դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, խաղաղ բնակավայրերի գնդակոծումը տարբեր տրամաչափի զենքերից:
«Ցավոք, ունեցանք մարդկային կորուստներ: Ոչ մի սփոփիչ խոսք չի կարող ամոքել զոհվածների ծնողների ու հարազատների ցավն ու կսկիծը: Հավասարության ոչ մի նշան չի կարող դրվել կարեկցանքի ու անդառնալի վշտից հորդացող արցունքների միջև: Բայց հավատացեք՝ յուրաքանչյուր զինծառայող նաև բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը: Եվ այս դժվար պահին ինչպես դուք, այնպես էլ մենք միմյանց կարեկցանքի ու հատկապես հասարկության աջակցության կարիքն ունենք»,- նշեց նախարարը:
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձ արեց ստուգել հայի ոգու ամրությունը՝ չգիտակցելով, որ մեր ԶՈւ-ը համալրված են հաղթանակ տարած բանակի հրամանատաներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում անկախ պետությունում ծնված հայորդիներին:
Նախարարի խոսքով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում մեր ստորաբաժանումները կանխել են հակառակորդի 20-ից ավելի դիվերսիաներ:
«Ես պարզապես փաստեր չեմ արձանագրում այլ ներկայացնում եմ մեր հրամանատարների, զինվորական ծառայություն իրականացնող տղաների գործունությունը, որի վկան դուք բոլորդ եք: Այս պահին էլ առաջնագծում կանգնած են մեր հրաշալի տղաները, ովքեր մարտնչում են բոլորիս խաղաղության համար»,-ասաց նախարարը:
Խոսելով զոհված զինծառայողների սխրանքի մասին և նրանց անունները հնչեցնելով նախարարը նշեց.
«Այն զինվորներն ու սպաները, ովքեր քաջաբար զոհվեցին հանուն մեր հայրնեիքի, մեր փառապանծ հաղթանակների պահապաններն են: Մենք նրանց չենք կորցրել, այլ գտել ենք: Գտել ենք մեր իրական հերոսներին»:
Հասմիկ Գյոզալյան