▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանը հացադուլ կանի

A1plus.am-ը գրել է. ՀՀ իշխանությունները խորապես ձախողված են եւ պետք է բնականոն ընթացքով ասեն, որ ձախողվել են եւ վերջ։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով տեղեկացրել է իր առաջիկա հացադուլի մասին, որը տեղի կունենա Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց եւ կսկսվի սեպտեմբերի 8–ից.«Համակիրներս շատ լացակումած են արձագանքել իմ հացադուլին եւ ասում են, որ արժեզրկված է, բայց հացադուլ արվում է այն ժամանակ, երբ որեւէ հարցի նկատմամբ ուզում ես ուշադրություն գրավես»։

Պարույր Հայրիկյանը հացադուլով պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե հրաժարական չտա, ապա հացադուլը կշարունակվի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին