▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալիֆոռնիայի սենատն այսօր քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցման բանաձևը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատն այսօր քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցմանն ուղղված AJR 32 բանաձևը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչով դիմել է Կալիֆորնիայի հայությանը` հորդորելով հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կապվել իրենց ներկայացնող սենատորների հետ և խնդրել կողմ քվեարկել բանաձևի ընդունմանը:

2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ (72-1) ընդունել էրԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Այսպիսով՝ Կալիֆոռնիայի օրենսդիր իշխանությունը պատմական քայլ էր կատարել:

 Բանաձևն այժմ տեղափոխվել է Կալիֆոռնիայի սենատի քննարկմանը, և այսօր՝ օգոստոսի 27-ին, նախատեսվում է այն դնել քվեարկության: 

Բանաձևը քաջալերում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին