▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել Ուելսում. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանքեր է գործադրում, որ հրադադարի ռեժիմը պահպանվի: Լարվածությունը, որ առաջցել է  հուլիսի 31-ից, միջորդների համար լուրջ մտահոգության առիթ է դարձել:   Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝  «Թուրան»  գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: Գրում է ադրբեջանական haqqin.az-ը:

Նա նշել է,  որ նախորդ ամսվա վերջին  տեղի ունեցած սահմանային միջադեպերը, որոնց պատճառով  տասնայակ մարդիկ են զոհվել, հետ է տանում խաղաղության հասնելու գործընթացը:
«Պետք է աշխատել և կրկնապատկել մեր ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի լուծում գտնենք: Հրադադարի պահպանման ռեժիմին հավատարիմ մնալը գլխավոր նախապայմանն է, և մենք հույս ունենք, որ վերջին շաբաթների լարվածության թուլացումը կշարունակվի», - նշել է Ուորլիքը:

Նա չի բացառել, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հաջորդ շաբաթ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովին:

Ուորլիքի խոսքով՝ դա կախված կլինի նագահների պատրաստակամությունից և ցանկությունից:

«Պետքարտուղար Քերին անձամբ պատրաստ է դերակատարաություն ունենալ կոնֆլիկտի լուծման գործում, եթե նրա մասնակցությունը կնպաստի դրան»,- ասել է ամերիկացի  համանախագահը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին