▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քայլերը, որ կցանկանայինք տեսնել դեպի խաղաղություն տանող ճանապարհին, դեռ չենք տեսնում. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկօրյա այցով  ժամանել է Հայաստան:  Այսօր նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:Շարունակվելու են այն քննարկումները, որոնք  տեղի են  ունեցել  Ուելսում՝ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղար Ջոն Քերիի հետ:

Հաջորդ շաբաթ Ջեյմս Ուորլիքը հանդիպում կունենա երկու երկների արտգործնախարարների հետ՝ Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ջեյմս Ուորլիքը պատասխանել է մի քանի լրատվամիջոցների՝ այդ թվում ASEKOSE.am-ի հարցերին.

-Հուլիսի վերջի և օգոստտոսի սկզբի աննախադեպ լարված օրերին և առհասարակ միշտ մենք ականատես ենք լինում Ադրբեջանի սադրանքներին ու հրադադարի խախտման դեպքերին:  Դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր, դիրքային հարձակումներ, սահմանամերձ գյուղերի գնդակոծում... ՀՀ և Ադրբեջանի նախագահների Սոչիի հանդիպումից առաջ իլհամ Ալիևը բացահայտ ռազմատենչ հայտարարություններ էր անում, ինչը անգամ միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց:  Սակայն ստացվում է այնպես, որ թե համանախագահները, և թե առհասարակ միջազգային կառուցները գնահատականներ հնչենելիս Հայաստանին և Ադրբեջանին նույն հարթության վրա են դիտում: Ինչու՞: Եվ արդյո՞ք  այդ վերաբերմունքը  լրացուցիչ թևեր չի պարգևում Ադրբեջանին:

-Ես պետք է ասեմ, որ  երկու նախագահներն էլ միանշանակ պետք է հարգեն հրադադարը: Նրանք պետք է աշխատեն այն ուղղությամբ, որ այն գործողությունները, որոնք տեղի ունեցան հուլիսի վերջին և օգոստոսի սկսզբին, այլևս չկրկնվեն, և հրադադարը պահպանվի: Մենք նաև ուզում ենք, որ երկու նախագահներն էլ  իրենց ժողովուրդներին բացատրեն, որ խաղաղությունը հնարավոր է: Այո, պետք է Հայաստանի  և Ադրբեջանի ժողովուրդները հասկանան, որ խաղաղություն հնարավոր է:

-Արդեն 2 տասնամյակից ավել սահմանամերձ գյուղերի բնակչությունը գտնվում է ադրբեջանցիների անմիջական  թիրախում: Տներ են հրդեհվում, խաղաղ բնակիչներ են վիրավորվում: Ժամանակին խոսք գնաց դիպուկահարներին առաջնագծից հեռացնելու մասին: Հայաստանն իր  համաձայնությունը տվեց, Ադրբեջանը՝  ոչ: Հետաքրքիր է՝ այս առումով առաջընթաց կա՞: Նախագահների հանդիպումների ժամանակ խոսվու՞մ է  այդ մասին: Պարոն Ուորլիք, նշեցիք, որ Ադրբեջանի նաագահը ևս ցանկանում է խաղաղ կարգավորման ճանապարհ գտնել, այդ դեպքում դիպուկահարներին առաջնագծից չհեռացնելու հաստատակամությունն  ինչպես բացատրել:

-Մեծ դժբախտություն է, որ խաղաղ բնակչությունը դառնում է պատերազմի զոհ: Իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ դրան վերջ տրվի: Երկու կողմն էլ պետք է հասկանա, որ պետք է այս ամեին վերջ տրվի:

Դիպուկահարների հարցը բազմիցս քննարկվել է: ԱՄՆ-ն, ինչպես նաև Մինսկի խումբը ողջունում են բոլոր այն քքայլերը, որոնք կտանեն կողմերի միջև վստահության բարձրացմանը: Մենք շարունակելու ենք ակտիվորեն  աշխատել այդ ուղղությամբ և օգնել այս գործընթացին:  Խաղաղություն  տանող ճանապարհը հարթ չէ: Եվ այն քայլերը, որ կցանկանայինք տեսնել այդ ճանապարհին, դեռ չենք տեսնում: Շատ կարևոր է, որ  շարունակենք հասարակությունների հետ աշխատանքը, որպեսզի կարողանանք  այդ վստահությունը կառուցել երկու հասարակությունների միջև, որովհետև սա հետո մեծ դեր է ունենալու խաղաղության ամրապնդման գործում:

Ջեյսմ Ուորլիքի հետ հանդիպման մանրամասներն ASEKOSE.am-ը կներկայացնի ավելի ուշ:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին