▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի ստրատեգիական նպատակն է` ոչնչացնել Հայաստանին` որպես քաղաքական և տնտեսական միավոր

Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ Թուրքիայի նորանշանակ նախագահի երդմանկալության արարողությանը: Ներկա էր նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխանցել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ: Շատերն այս քայլից հետո ասացին` գնդակը Թուրքիայի դաշտում է:

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը պնդում է` շատերն այդ  կարծիքին չեն.

«Հուլիսին Վաշինգտոնում էի, շատերն այդ  կարծիքին չէին: Նստած էին պաշտոնյաներ, քաղաքագետներ, ովքեր մեզ մեղադրելով ասում էին` վերջապես մի բան զիջեք ԼՂՀ-ում, չէ՞ որ զիջում արդեն արել եք` ճանաչել եք սահմանը, մեկն էլ արեք` վերջացրեք»:

Արա Պապյանը համոզված է` սահմանը հաստատ չեն բացի, և, հետո, դրա   բացելով ոչինչ չի փոխվում.

«Սահմանը հաստատ չեն բացի.կա Արցախի հարցը, եթե դա էլ զիջենք` ուրիշ հարց կբերեն: Թուրքիայի  ստրատեգիական նպատակն է` ոչնչացնել Հայաստանին` որպես քաղաքական և տնտեսական միավոր:  Գող, սիրտը դող: Օկուպացրել է մեր երկրի զգալի մասը և չի կարող պարզապես թղթին հավատալ, որ հրաժարվում ենք դրանից: Ասում են` այսօր կհրաժարվեք, վաղը կուժեղանաք, նորից այդ հարցը առաջ կքաշեք: Նրանց ստրատեգիական խնդիրն է` խեղդել Հայաստանին: Այստեղ Ղարաբաղի հարցը չէ, Հայաստանի ճակատագրի հարցն է»:

Խոսելով սահմանի բացման կարևորության մասին` քաղաքագետը նկատեց.

«Ի՞նչ է, կարող է Եվրոպա արտահանելու ապրանք ունենք, չեն կարողանում կատարել: Փոթիով ապրանքը ավելի էժան է, քան սահմանի բացման դեպքում` մեքենայով կամ երկաթուղային տրանսպորտով: Կարս, Էրզրում հատվածում ընդհանրապես բացակայում է էլեկտրականությունը, միայն շոգեքարշն է գործում: Տրապիզոնի նավահանգիստը ո՞նց ենք օգտագործելու, երկաթգիծ չունի, տարբեր է նաև երկաթգծի լայնությունը»: 

Անի Կարապետյան

Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ Թուրքիայի նորանշանակ նախագահի երդմանկալության արարողությանը: Ներկա էր նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ներկա գտնվելով Թուրքիայի նորանշանակ նախագահի երդմանկալության արարողությանը, նրան էր փոխանցել ՀՀ նախագահ Սերժ սարգսյանի նամակը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ: Շատերըայս քայլից հետո ասացին` գնդակը Թուրքիայի դաշտում է:
Այս կարծիքին չէ «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը.
«Հուլիսին Վաշինգտոնում էի, շատերը այդ  կարծիքին չէին: Նստած էին պաշտոնյաներ, քաղաքագետներ, ովքեր մեզ մաեղադրելով ասում էին` վերջապես մի բան զիջեք ԼՂՀ-ում,  չէ՞ որ զիջում արդեն արել եք` ճանաչել եք սահմանը, մեկն էլ արեք` վերջացրեք»:
Արա Պապյանը համոզված է` սահմանը հաստատ չեն բացի, և, հետո, դրա   բացելով ոչինչ չի փոխվում.
«Սահմանը հաստատ չեն բացի.կա Արցախի հարցը, եթե դա էլ զիջենք` ուրիշ հարց կբերեն: Թուրքիայի  ստրատեգիական նպատակն է` ոչնչացնել Հայաստանին` որպես քաղաքական և տնտեսական միավոր:  Գող, սիրտը դող: Օկուպացրել է մեր երկրի զգալի մասը և չի կարող պարզապես թղթին հավատալ, որ հրաժարվում ենք դրանից: Ասում են` այսօր կհրաժարվեք, վաղը կուժեղանաք, նորից այդ հարցը առաջ կքաշեք:  Նրանց ստրատեգիական խնդիրն է` խեղդել Հայաստանին: Այստեղ Ղարաբաղի հարցը չէ, Հայստանի ճակատագրի հարցն է:
  Ի՞նչ է, կարող է Եվրոպա արտահանելու ապրանք ունենք, չեն կարողանում կատարել: Փոթիով ապրանքը ավելի էջան է, քան սահմանի բացման դեպքում` մեքենայով կամ երկաթուղային տրանսպորտով: Կարս, Էրզրում հատվածում ընդհանրապես բացակայում է էլեկտրականությունը, միայն շոգեքարշն է գործում: Տրապիզոնի նավահանգիստը ո՞նց ենք օգտագործելու, երկաթգիծ չունի, տարբեր է նաև երկաթգծի լայնությունը»: 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին