▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո կարծիքը կարևոր չի. Հովիկ Աբրահամյանը` փոխնախարարին.168.am

168.am-ը գրում է. Այսօր կառավարությունը նիստում հավանության արժանացրեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերին: Ըստ այդմ, ինչպես զեկուցեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, Հայաստանի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկելը առանց այդ ճանապարհների տնօրինողի թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։ Նաև ավտոմոբիլային ճանապարհներով 40 տոննան, իսկ 40 ֆուտանոց ԻՍՕ ստանդարտի բեռնարկղեր փոխադրող տրանսպորտային միջոցների դեպքում` 44 տոննան ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչի համար է, ասենք, 10 հազար և ոչ թե 5 հազար կամ այլ գումար, և ուր է գնալու այդ գումարը. «Տնտեսության վրա ինչ բացասական ազդեցություն կունենա, օգուտն է շատ լինելո՞ւ, թե՞ վնասը»: Աբրահամյանը նաև հետաքրքրվեց, թե մեր հարևան երկրում ի՞նչ մեթոդ է կիրառվում, կամ որևէ երկրի փորձ ուսումնասիրե՞լ են: «Մեր տուրքը ամենաէժանն է, կարող է գաբարիտից դուրս բեռներ լինեն…»,- փորձեց պատասխանել Ա.Առաքելյանը, սակայն նրա խոսքը, թե «իր կարծիքով…»՝ ընդմիջեց Հ.Աբրահամյանը՝ «Քո կարծիքը կարևոր չի»: Միաժամանակ նա դիտողություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին. «Դե դուք պետք է խոսեք, ձեր փոխարեն ես եմ խոսում»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում 

Այսօր կառավարությունը նիստում հավանության արժանացրեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերին: Ըստ այդմ, ինչպես զեկուցեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, Հայաստանի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկելը առանց այդ ճանապարհների տնօրինողի թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։ Նաև ավտոմոբիլային ճանապարհներով 40 տոննան, իսկ 40 ֆուտանոց ԻՍՕ ստանդարտի բեռնարկղեր փոխադրող տրանսպորտային միջոցների դեպքում` 44 տոննան ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչի համար է, ասենք, 10 հազար և ոչ թե 5 հազար կամ այլ գումար, և ուր է գնալու այդ գումարը. «Տնտեսության վրա ինչ բացասական ազդեցություն կունենա, օգուտն է շատ լինելո՞ւ, թե՞ վնասը»: Աբրահամյանը նաև հետաքրքրվեց, թե մեր հարևան երկրում ի՞նչ մեթոդ է կիրառվում, կամ որևէ երկրի փորձ ուսումնասիրե՞լ են: «Մեր տուրքը ամենաէժանն է, կարող է գաբարիտից դուրս բեռներ լինեն…»,- փորձեց պատասխանել Ա.Առաքելյանը, սակայն նրա խոսքը, թե «իր կարծիքով…»՝ ընդմիջեց Հ.Աբրահամյանը՝ «Քո կարծիքը կարևոր չի»: Միաժամանակ նա դիտողություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին. «Դե դուք պետք է խոսեք, ձեր փոխարեն ես եմ խոսում»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/09/18/407025.html 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին