▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցու պայթեցման օրը պատահական չէր.Արաբագետ

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական պետություն, ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված  բազմաթիվ  հայերի մասունքները:

«Այս կառույցը Սիրիայում և Իրաքում ահաբեկչական բոլոր կառույցներից ամենածայրահեղականն է: Պայթեցնելով հայկական եկեղեցին՝  նրանք սրանով ամբողջ աշխարհին ցանկանում են ցույց տալ նախ և առաջ գործողություն, որին կանդրադառնան մի շարք լրատվամիջոցներ, ինչի ականատեսը եղանք, թեման  դառնում է դիվանագիտական քննարկման առարկա. Հայաստանը պաշտոնապես արձագանքեց թե՛ նախագահի աշխատակազմի շուրթերով, թե՛ ԱԳ նախարարի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ սա եզդիների ցեղասպանության, Մոսուլի գրավման, ամերիկացի և բրիտանացի լրագրողների գլխատման տրամաբանական շարունակությունն է:

«Հեռահար նպատակը՝ մշտապես միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինելն է և այդ միջոցով աշխարհի բոլոր ծայրերում գտնվող և արմատական, մուսուլմանական  գաղափարներով տոգորված երիտասարդների համար կուռք հանդիսանալն է, որը հիմք կհանդիսանա, որ վերջինները միանան իրենց»,-նշեց արաբագետը:

Եկեղեցու պայթեցման օրն էլ արաբագետը պատահական չի համարում.

«Այն կարող է կապված լինել ՀՀ Անկախության, Արամ Ա կաթողիկոսի հայտարարության հետ: Այն, ինչ տեղի է ունեում հայ համայնքի հետ՝ միտումնավոր է»,-եզրափակեց Արմեն Պետրոսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին